2009թ. ընթացքում Հայաստան ներկրված բնական գազի ծավալները նվազել են 19,7 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 809 մլն խմ:
«Հայռուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՝ 2008թվականին այդ ցուցանիշը կազմել է 2 մլրդ 254 մլն խմ:
Նշված ժամանակահատվածում իրացման ծավալները նվազել են 20,1 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 660 մլն խմ՝ 2008թ.-ի 2 մլրդ 79 մլն-ի դիմաց:
Նվազել է նաեւ բնակչության կողմից բնական գազի սպառումը՝ 6,1 տոկոսով, եւ կազմել 553 մլն խմ՝ 2008թ.-ի 589 մլն-ի դիմաց:
Զգալիորեն նվազել է էներգետիկայի հատվածի կողմից սպառումը: Այն կազմում է 366 մլն խմ կամ 39,7 տոկոսով պակաս, քան նախորդ տարում:
Նվազել են նաեւ արդյունաբերությանը իրացված ծավալները` կազմելով 259 մլն խմ եւ ԱԳԼՃԿ-ների կողմից սպառված ծավալները՝ կազմելով 305 մլն խմ:



























