Դեկտեմբերի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա Վովա Մինասյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 22.30-ին, Վ. Մինասյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կատարվում է քննություն: