Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանում  հայտնաբերել եւ բերման են ենթարկել 33-ամյա Մհեր Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նար հունիսի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին մասի`  դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնասվածք հասցնելու  մեղադրանքով:

Կատարվում է քննություն: