Լատինական Ամերիկայի շատ երկրներում այսօր ժողովրդական զբոսանքների, երգուպարի օր է: Մայաների հայրենիք Մեքսիկայում զբոսաշրջիկների հոսք է, հյուրանոցային համարների գները երկինք են հասել: Երեւում է իշխանությունները որոշել են օգուտ քաղել Ապոկալիպսիսի մասին կանխատեսումներից, գրում է vesti.ru-ն:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ զբոսաշրջային համաճարակը բռնկվել է տարածաշրջանի միանգամից մի քանի երկրներում՝ Մեքսիկայում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Սալվադորում, Բելիզում, Պերուում:
Մեխիկոյից 50 կմ այն կողմ գտնվող հնագույն քաղաք Թեոթիուականում, որը հայտնի է իր հսկայական բուրգերով, մի շարք ծիսակարգային միջոցառումներ կանցկացվեն: Կազմակերպիչների խոսքով, դրանք նվիրված կլինեն ոչ միայն մայաների օրացույցի հերթական փուլի ավարտին, այլեւ ձմեռային գիշերահավասարին: Ի դեպ, վարկածներից մեկով փուլի ավարտը նշված էր դեկտեմբերի 23-ին, սակայն հետո տեղափոխվել էր 21-ին, որպեսզի համընկնի ձմեռային գիշերահավասարին:




























