«Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան Վրաստանի նախագահի՝ խորհրդարանը ցրելու որոշման դեպքում, պատրաստ է խորհդարանական նոր ընտրությունների, հայտարարել է կոալիցիայի առաջնորդ, Վրաստանի վարչպետ Բիձինա Իվանիշվիլին՝ «Ռեզոնանսի» վրացական թերթի հետ հարցազրույցի ժամանակ։

«Եթե վաղը Վրաստանի նախագահն իր ելույթում ասի, որ այսօր ինքը խորհրդարանը ցրելու իրավունք չունի, բայց այդ հնարավորությունը նա կունենա ապրիլին, ես, որպես խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, հայտարարում եմ, որ վաղն եւեթ խորհրդարանական մեծամասնությունը խորհրդարան չի մտնի եւ մենք նոր ընտրություններ կանցկացնենք»,- հայտարարել է Իվանիշվիլին, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Նրա խոսքով՝ կոալիցիային չի վախեցնում նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը։ «Թող նրանք չկարծեն, որ մենք կորցնում ենք ժողովրդի աջակցությունը, ընհակառակը, մեզ ավելի շատ մարդիկ են աջակցում եւ մենք էլ ավելի շատ ձայն կհավաքենք, քանի որ մենք լավ ծրագրեր ունենք եւ բոլորն էլ կիրականացնենք»,- հայտարարել է Իվանիշվիլին։