«Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարին ընտրվել է  կուսակցության քաղաքական խորհրդի 11 հոգանոց կազմը: Ըստ այդմ` քաղխորհրդի անդամներն են դարձել Արամ Սարգսյանը, Սուրեն Աբրահամյանը, Հովիկ Արսենյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Լյովա Եղիազարյանը, Նորիկ Եղիազարյանը, Աշոտ Զաքարյանը, Սեւակ Սաղաթելյանը,  Ռաֆիկ Մկրտչյանը, Խաչիկ  Սիմոնյանը եւ Արտակ Զեյնալյանը:

Նշենք, որ այսօր կայացել է «Հանրապետություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Ինչ վերաբերում է որեւէ այլ թեկնածուի սատարել-չսատարելուն, ապա կուսակցությունը որոշում չունի այդ առումով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am