«Հանրապետություն» կուսակցությունը այսօր` դեկտեմբերի 21-ին, ընդունել է 6-րդ համագումարի բանաձեւը:

«Հանրապետություն» կուսակցությունը, իր արժեքային համակարգի հիմքում ունենալով պահպանողական գաղափարներ, գերակա համարելով Հայաստանի Հանրապետության ամրապնդումն ու զարգացումը, քաղաքացիների բարեկեցիկ կյանքը, ապահովում է երկրի համար կարեւորագույն ժողովրդի համախմբումը,  մարդու իրավունքներն ու ազատությունները, իր գործունեության ընթացքում մշտապես դրսեւորելով հանդուրժողականություն, հայտարարում է

1. Ակտիվ եւ արդյունավետ քաղաքական գործունեություն ծավալել` երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, քաղաքացիական հասարակարգ ձեւավորելու, իրավական պետություն ստեղծելու եւ ժողովրդավարություն հաստատելու համար:

2. Պահպանողական գաղափարները եւ ազատական արժեքները, ինչպես նաեւ համամարդկային իրավունքներն եւ ազատությունները պաշտպանելու համար համագործակցել միայն այն քաղաքականեւ հասարակական կազմակրեպությունների եւ անհատների հետ, ովքեր կրում են այդ գաղափարները:

3. Իր առջեւ դրված  նպատակներին հասնելու համար առաջնահերթ է համարվում ժողովրդի հավատի վերականգնումը, քաղաքական ակտիվացումը:

4. Ամրապանդել կուսակցության տարածքային կազմակերպությունները, բարելավել նրանց աշխատանքը, հանդիպումներ կազմակերպել ժողովրդի եւ կուսակցության ակտիվի հետ:

5. «Հանրապետություն» կուսակցության հենարանը ժողովուրդն է, հավատում է նրա իմաստությանը եւ վստահ է, որ հենց նրանց հետ կկառուցի հզոր Հայաստան»,- ասված է բանաձեւում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am