Դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:07-ին մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ նշված հատվածում տեղի է ունեցել պատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի տեղեկություններով «Պարզ լիճ» կոչվող հատվածում մեքենան ընկել է գետը, ինչի հետեւանքով կա նաեւ տուժած, ով տեղափոխվել է Դիլիջանի քաղաքային հիվանդանոց: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հեռախոսազանգերին Դիլիջանի հիվանդանոցի քաղաքային հեռախոսին  չեն պատասխանում:

Մանրամասներն՝ առաջիկայում:

Լուսանկարն՝ Էդվարդ Արզումանյանի