Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Քաշաթաղի շրջանի գյուղերից մեկում`  Մրգավանի տարածքում, դեկտեմբերի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում դժբախտ դեպք է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով` «Բելառուս» մակնիշի տրակտորը կամրջից ցած է ընկել եւ շրջվել է, 24-ամյա երիտասարդը մահացել է: Մեզ հաջողվել է պարզել երիտասարդի ինքնությունը. նա  Լեւոն Ղրատյանն է: