«Այս տարի, ի թիվս շատ այլ ապրանքների, թանկացել է նաեւ եղեւնին։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Խոսքը, տվյալ դեպքում, արհեստական եղեւնու մասին է։ «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ դրանց առեւտրով զբաղվողները մեզ հետ զրույցում երեկ ասացին, որ նախորդ տարվա համեմատությամբ գները բարձրացել են 3-5 հազար դրամով։ Նշված վայրում եղեւնու գները երեկ տատանվում էին 3 հազարից մինչեւ 70 հազարի սահմաններում։ Վաճառողններից մեկը նաեւ ասաց, որ անցյալ տարվա համեմատությամբ էականորեն նվազել են վաճառքի ծավալները՝ շուրջ 20 տոկոսով։ Նրա խոսքով, առեւտուրը սովորաբար աշխուժանում է դեկտեմբերի 20-ից հետո։
Ի դեպ, «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ բնական եղեւնիներ չէին վաճառվում։ Ասում էին՝ հակառակ դեպքում «ԿԳԲ-ն անմիջապես հայտնվում է», հարցնում՝ որտեղից, ինչ»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























