Անհարգելի պատճառով խորհրդարանի նիստերի աշխատանքին չմասնակցելու համար ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարել, տեղեկացրել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:
«Միասնական ազգային շարժման» ավելի քան 30 պատգամավորների աշխատավարձից պահումներ են արվել, տեղեկացնում է «Ինտերպրեսնյուզը»: Որոշումը կայացվել է ընթակարգային հարցերի եւ կանոնակարգի հանձնաժողովի տվյալների հիման վրա:
Անհարգելի պատճառով նիստերին ներկայանալու համար խորհրդարանական մեծամասնությունից էլ երկու պատգամավոր է տուգանվել:




























