Վերջին յոթ ամիսների ընթացքում դեկտեմբերի 20-ի դրությամբ «Օրինաց երկիր» կուսակցությանը անդամագրվել է 71 հազար 318 անդամներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՕԵԿ 11րդ արտահերթ համագումարին իր ելույթում ասաց ՕԵԿ կուսակցության քարտուղար Արթուր Ղուկասյանը: Նրանցից 67 տոկոսը կանայք են, մեծ մասը՝ բարձրագույն կրթությամբ:
Նշենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո ընդունել է կուսակցության անդամակցության կարգի մասին որոշում եւ բարդացրել անդամագրության կարգը: Ըստ այդմ՝ ՕԵԿ անդամ կարող են դառնալ նրանք, ովքեր կանցնեն համապատասխան փորձաշրջան եւ կունենան համապատասխան երաշխավորություններ: Նպատակը՝ պատահական մարդկանցից ազատվելն է:




























