Հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել կուսակցությունների համընդհանուր ժողովդանպաստ ու պետության համար էական նշանակություն ունեցող նախաձեռնություններին, այլ ոչ թե՝ ձեւական արարողակարգային գործողություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԲՀԿ-ն չի մասնակցում ՀՀՇ համագումարին, որն այս պահին ընթանում է:

Ուրիխանյանը հրաժարվեց հստակ պատասխան տալ այս հարցին, նշելով. «Ես Ձեզ շատ ավելի կարեւոր բան ասացի: Դուք կարծում եք ժողովրդին հետաքրքրում է, թե ով ում մոտ է հյո՞ւր գնում, թե՞ ով ինչ էական քայլ է անում համատեղ կամ առանձին ժողովրդի համար»,-ընդգծեց նա: