Մինչեւ նրա ելույթ ունենալը ես կասկած չունեի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր է առաջադրվել, իսկ հետո արդեն ընդհանրապես կասկած չունեմ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակացության անդամ Գագիկ Ջհանգիրյանը` մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում: «Ես կասկած չունեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի»,-նշեց Ջհանգիրյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր որոշման մասին հայտարարելու է առաջիկա օրերին:




























