Տիբեթյան հազարամյա օրացույցն «աշխարհի վերջ» չի կանխատեսում, հայտարարում են տիբեթյան տարեգրության մասնագետներն ու աստղագետները։
«Աստղագիտական հաշվարկները թույլ են տալիս պատկերացնել, թե, օրինակ, 2050 թվականին ինչպիսին կլինի օրացույցը»,-«Սինհուա» գործակալությանը հայտարարել է տիբեթյան բժշկական հոսպիտալի օրացույցային ժամանակագրության եւ աստղաբանության ինստիտուտի տնօրեն Յուփան։ Նա հավատացած է, որ աշխարհի վերջի կանխատեսումները հեռու են գիտությունից եւ բացատրվում են առեւտրական շահերով։
Յուփայի խոսքով՝ Մայաների օրացույցը, որը ոմանք «աշխարհի վերջի» տեսության հաստատումն են համարում, հիմնված է արեգակնային օրացույցի վրա, եւ 2012 թվականի դեկտեմբերի 21 ամսաթիվը, ավելի շուտ մի ցիկլի ավարտն ու մյուսի սկիզբն է ազդարարում։ Իսկ տիբեթյան լուսնային օրացույցով՝ դա սովորական օր է։
Տիբեթյան օրացույցը համաձայնեցվել է Հնդկաստանի՝ 11-րդ դարի օրացույցի հետ եւ որոշ տարրեր լրացվել են չինական օրացույցից։ Նրա օգնությամբ սահմանվում էին արեւային եւ լուսնային խավարումների ճշգրիտ ժամանակները եւ աստղագիտական այլ երեւույթները։





























