«Ժառանգություն» կուսակցության վարչությունը նախագահական առաջաիկա ընտրություններում առաջադրելու է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հյուրանոցում ընթանում է կուսակցության քաղաքացիական ժողովը։
Րաֆֆի Կ․Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, թե շնորհակալ է կուսակցությանը, սակայն ինքնառաջադրվելու է որպես անհատ թեկնածու։ Ժառանգություն» կուսակցության վարչությունը սատարելու է իրենց առանորդի թեկնածությունը։ Վարչության որոշմանը կողմ են քվեարկել համագումարի 106 պատվիրակ։
Նշենք, որ «Ժառանգության» ժողովն ընթանում է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում։ Այլ կուսակցությունների ներկայացուցիչներ չեն մասնակցում համագումարին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























