«Օրինաց երկիր» կուսակցությունը փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սատարելու է Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ, իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարծ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՕԵԿ-ը իր 11-րդ արտահերթ համագումարին ընդունել է հայտարարությունը, որը ընթերցեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
«Հաշվի առնելով 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրութւյունների նշանակությունը ՀՀ-ում ժողովրդավարական քաղաքական համակարգի,սոցիալական եւ իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական եւ օրենսդրական մեխանիզմների ձեւավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ ՕԵԿ-ը 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սատաերելու է ՀՀ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում.
-Ըստ ամենայնի, աջակցելու է ազատ, արդար եւ թափանցիկ նախագահական ընտրություննեերի անցկացմանը
-շարունակելու է ՀՀԿ-ի հետ հուսալի եւ վստահելի կառուցողական համագործակցությունը` նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները եւ արդյունավետ իրականցնել ՕԵԿ-ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը:
-Գործադրելու է առավելագույն ջանքեր, երկրում ծառացած խնդիրները համարձակ, նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով աստիճանաբար, բայց հաստատուն լուծելու մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու, պետության սոցիալական գործառույթներն ու զորակցությունն ընդլայնելու,մ հասարակության սպասումներն արդարացնելու համար:
- Ձեռնարկելու է ակտիվ եւ հետեւողական քայլեր ՀՀ անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծման, հայրենիք-սփյուռք համագործակցության եւ կապերի ամրապնդման, ազգային համաձայնության, երկրում քաղաքական կայունության եւ զարգացման, միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության եւ դերի բարձրացման ուղղությամբ»:



























