Հռոմի Բենեդիկտոս XVI պապը Վատիկանի ծառայողներին ուղղված ավանդական սուրբծննդյան ուղերձում բողոքել է նույնասեռական ամուսնություններից:

«Նույնասեռականներին ամուսնություններ կնքելու  եւ երեխաներ որդեգրելու իրավունք տրամադրելը խախտում է ավանդական ընտանիքի հիմքերը, որը բաղկացած է մորից, հորից եւ երեխաներից», ասել է պապը, մեջբերում է «Ինտերֆաքսը»: «Մարդիկ ժխտում են իրենց բնությունը եւ կարծում, որ դա այն չէ, ինչ տրվել է իրենց սկզբնապես, որ իրենք կարող են այն փոխել` ըստ իրենց սեռական  նախասիրության», - ամփոփել է նա:

Կաթոլիկական եկեղեցու առաջնորդը նույնասեռականների ամուսնությունը աշխարհի համար աբորտին եւ  էվթանազիային հավասար սպառնալիք է անվանել:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում նույնասեռական ամուսնությունների օրինականացման օգտին զանգվածային ցույցեր էին տեղի ունեցել: Մեծամասամբ դրանք հաջողությամբ էին պսակվել: