2013թ. շաքարեղեգի պահանջարկը կավելացնեն  շաքարավազի եւ էթանոլի գործարանները:  Միաժամանակ գյուղատնտեսական նոր  տարեշրջանում կավելանա նաեւ բերքատվությունը, դա էլ նշանակում է` շաքարավազի արտադրությունը: «Agrimoney»-ն նշում է, որ վերլուծաբաններն ավելացնում են  2012 – 13 մարքեթինգային տարվա կանխատեսումները: Դեկտեմբերի 21-ին իր կանխատեսումն է ավելացրել  Նիդեռլանդների «Rabobank»-ը (մինչեւ 6,6 միլիոն տ), դեկտեմբերի 19-ին` բրիտանական  «Czarnikow group»-ը (մինչեւ 7,8 միլիոն տ), ավելի վաղ շվեյցարական  «Kingsman»-ը` մինչեւ 9,2 միլիոն տ:

Դրական են մնում  Բրազիլիայից, Մեքսիկայից եւ այլ երկրներից սպասելիքների կանխատեսումները, նշում է «Rabobank»-ի վերլուծաբան Էնդի Դաֆը: 

Այնուամենայնիվ,  դա չի նշանակում, որ շաքարավազը կշատանա: Շաքարի արդյունաբերության մեծ հարցը` շաքար, թե էթանոլ, 2013-2014թթ. ավելի արդիական կլինի, քան նախկինում: Եթե նախորդ տարիներին նախընտրում էին շաքարավազը, ապա այժմ իրավիճակը կարող է փոխվել մի շարք գործոնների ազդեցությամբ. շաքարավազի գների համաշխարհային նվազումը, ԱՄՆ էթանոլի ակտիվ արտահանումը եւ բենզինի գների  ավելացման սպասումները Բրազիլիայում, որտեղ վառելանյութի մեջ ավելացվում է 20 - 25% էթանոլ` կախված  ապրանքանշանի տեսակից: 

Այնուամենայնիվ,  գների վրա դա միանգամից չի ազդի, քանի որ Բրազիլիայում բերքահավաքն ավարտվել է, եւ այժմ եղեգների արտադրություններին դժվար է անցում կատարել շաքարավազից էթանոլի: Այդ պատճառով էլ շաքարավազի գների  ավելացում դեռեւս չպետք է սպասել: Բրազիլիայում պատրաստի բերքն արդեն  բաշխվել է ամբարներով, սպիրտը լցվել տարաները: Շաքարավազի կրճատում շուկաներում կարելի է սպասել միայն հաջորդ տարվա ամռանը, երբ  ապագա բերքը կսկսեն փոխարինել էթանոլով: