Գիտնականները հայտնաբերել են էժան եւ էկոլոգիական, միաժամանակ սննադային արժեքով մսին փոխարինող սնունդ: Հոլանդացի հետազոտողների կարծիքով, սննդային խնդիրը պետք է լուծեն միջատները, ավելի ճիշտ, նրանց թրթուրները:
Վագենինգենի համալսարանի աշխատակիցները ծանոթացել են «van de Ven Insectenkwekerij» ընկերության արտադրությունը, որը թռչնակերի մեջ օգտագործվող թրթուրներ է օգտագործում: Թրթուրներին կրակրում են գազարով եւ հացակատիկային խառնուրդներով: Օրինակ, թրթուրներից մեկ կիլոգրամ սպիատակցուց արտադրելու համար ընդհաուր առմամբ կպահանջվի տասն անգամ ավելի պակաս տարածք, քան տավարի մսից մեկ կգ սպիտակուց ստանալու համար:
Թրթուրների մյուս դրական կողմը նրանց արտադրության արդյունավետություն է. մեկ կիլոգրամ կենդանի քաշ ստանալու համար ընդամենը 2,2 կգ կեր է հարկավոր, ինչը համադրելի է ճտերի հետ եւ ավելի քիչ է, քան տավարի եւ խոզի միսը: Միջատների ռեպրոդուկտիվ հնարավորությունները գերազանցում են թռչուններին եւ կաթնասուններին:





























