Էվոլյուցիայի ընթացում մարդու ձեռքերը որոշակի ձեւով են  զարգացել: Արդյունքում մարդը սովորել է ձեռքերը բռունցք դարձնել եւ կռվել: Յուտայի համլսարանից Դեյվիդ Կարիերը  կարծում է, որ մարդը Երկրի երեսի ամենաագրեսիվ տեսակներից է, փոխանցում է Discovery News-ը:

Գիտափորձերը ցույց են տվել, որ երբ ձեռքը դառնում է բռունցք, հոդերի ամրությունը նկատելիորեն ավելանում է: Բացի այդ, մատների` հարվածը փոխանցելու ունակությունը մեծանում է երկու անգամ:

Գիտնականները նաեւ բացահայտումներ են արել մարդու վարքագծում: Մարդիկ օգտագործում են բռունցքները` սպառնալով մյուսներին: Քանի որ ձեռքերը յուրօրինակ  զենք են, դրանք ավելի ուժեղ են տղամարդկանց մոտ, թեեւ, ըստ նրանց, ձեռքի ֆիզիոլոգիան թույլ է տալիս նաեւ կանանց պաշտպանել իրենց, փոխանցում է   MEDdaily.ru-ն: