Երկար ժամանակ IQ- թեստը համարվում էր մարդու ինտելեկտը գնահատող ճշգրիտ մեթոդը: Սակայն Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները ապացուցում են, որ տվյալ համակարգը չի գործում, հողորդում է CTV News-ը: Իրականացված գիտափորձի ժամանակ նրանք 100000 մարդու խնդրել են 12 կոգնիտիվ թեստ լրացնել:

Պարզվել է, որ արդյունքների վրա ազդել են առնվազն երեք գործոն` կարճաժամկետ հիշողությունը, դատողության ունակությունը եւ վերբալ գործոնը: Բացի այդ, ուղեղի աշխատանքի վրա ազդել է տարիքը, մարդու սեռը եւ անգամ այն, թե նա արդյոք համակարգչային խաղեր խաղում է , թե ոչ:

Փորձագետներն այսպիսով ճիշտ չեն համարում IQ-թեստերի անցկացումը աշխատանքի կամ դպրոց ընդունելիս: Նման թեստերը նաեւ երբեք հաշվի չեն առնում դրդապատճառներն ու էմոցիոնալ վիճակը: Գիտնականների պատասխանը եղել է նոր թեստերի մշակումը: