Դիետոլոգները ֆրանսիացիների սննդակարգն արդեն վաղուց օգտակար են համարում կարմիր գինու պատճառով: Սակայն հիմա նրանք հրաշք-սննդամթերքի թվին են դասել նաեւ ռոկֆոր տեսակի պանիրները: Պանիրների շնորհիվ ֆրանսիացիներն իրենց կարող են ճարպոտ սնունդ թույլ տալ` չվախենալով շուտ մահանալուց, գրում է The Malaysian Insider-ը:

«Lycotec» ընկերության գիտնականները եկել են այն եզրահանգման, որ բորբոսով պանիրները հակաբորբոքային նշանակություն ունեն: Դա բացատրում է, թե ինչու է ֆրանսիացիների մոտ սիրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը ցածր, փոխանցում է MEDDaily.ru-ն: