Չինաստանում  երկրի համար ռեկորդային սառնամանիքներ են: Անցած գիշեր օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով նվազել է հյուսիսարեւմտյան, հյուսիսային, հուսիսարեւելյան մասերում,  ինչպես նաւե զբոսաշրջիկների համար սիրելի  արեւադարձային Հանյան կղզում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թեեւ Պեկինում այսօր հանվել է  ցրտերի «կապույտ» մակարդակը, օդերեւութաբաններն  առաջիկայում եւս ցրտեր են կանխատեսում: Մայրաքաղաքում նույնպես աննախադեպ ձյուն է, ինչն անսովոր է, քանի որ սովորաբար Պեկինում ձմեռն առանց ձյան է լինում: