Ֆրանսիայի իշխանությունները քննարկում են երկրում երիտասարդ վարորդների նկատմամբ «չոր օրենքի» կիրառման հնարավորությունը:

Համապատասխան առաջարկությունը հաջորդ տարի կներկայացի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, դեկտեմբերի 23-ին «Ժուռնալ դյու դիմանշ» պարբերականին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի  ճանպարահային երթեւեկության  անվտանգոււթան հարցերով պատասխանատու  Ֆրեդերիկ Պեշնարը:

Նա նշել է, որ նման սահմանափակում արդեն գործում է ավտոբուսների վարորդների համար: «Մենք կներկայացնենք տվյալ դրույթը 18-24 տարեկան բոլոր վարորդների նկատմամբ տարածելու առաջարկ»,-ասել է նա: Պաշտոնյան նշել է, որ այդ տարիքային խմբին բաժին է ընկնում ՃՏՊ-ների 25 %-ը, ինչը տարեկան հանգեցնում է մոտ հազար զոհի: «Նման վթարների 40%-ի պատճառն ալկոհոլն է»,-ասել է նա, հողորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ համաձայն ֆրանսիական կանոնների, վարորդը կարող է մեքենան վարել, եթե նրա արյան մեջ ալկոհոլի կոնցենտրացիան չի գերազանցում 0,5 պրոմիլը: