Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ  II-ը կիրակի բաց է թողել ավանդական նախածննդյան  եկեղեցական արարողությունը: Նա ներկա չի գտնվել մրսածության պատճառով, հաղորդել են թագավորական  պալատի մամուլի ծառայությունից:

Կիրակի եկեղեցում է գտնվել թագուհու ամուսինը` 91-ամյա Էդինբուրգի դուքս Ֆիլիպը եւ նրա երկու  կրստեր որդիները` ընտանիքներով:

«Թագուհին արդեն գրեթե առողջացել է: Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ ամեն ինչ կանցկացվի ըստ ծրագրի»,-ասել է թագավորական պալատի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: