Մարդիկ, ովքեր եկար ժամանակ են անցկացնում սոցցանցերում,  հակված են ճարպակալման: Եվ  խոսքը բնավ էլ  նստակյաց կենսակերպի մասին չէ, պնդում են գիտնականները:

Ըստ Կուլումբիայի եւ Փիթսբուրգի համալսարանների գիտնականների ուսումնասիրությունների` առցանց շփման ժամանակ  օգտվողները չափից դուրս հաճախ են  ուտում եւ խմում: Նրանք հեշտությամբ կորցնում են ինքնատիրապետումը:

Որպես փորձաճագար են ծառայել Facebook-ի օգտատերերը: Նրանք մասնակցել են հինգ փորձերի, որոնք պետք է ցույց տային, թե ինչպես են սոցցանցերն ազդում մարդկանց կյանքի վրա: Պարզվել է, որ, օրինակ,  սոցցանցերի երկրպագուներն ունեցել են ավելի շատ պարտքեր, հայտնում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ համացանցի եւ գաջեթների ազդեցությունը մարդու վրա ուսումնասիրել էին նաեւ բրիտանացի գիտնականները: Նրանք եկել էին այն եզրահանգմանը, որ սմարթֆոնները եւ պլանշետները հանգեցնում են սեռական ակտիվության  նվազման: