Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումների՝ 2012 թ. Հայաստանը կունենա մոտ 7% տնտեսական աճ, որը կզուգակցվի ցածր գնաճով: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ տարեւվերջյան ամփոփ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Տասերկուամսյա գնաճը, ըստ նրա, մոտ կլինի 4%-ին, իսկ միջին գնաճը՝ 2.5%-ին: «Տնտեսության բոլոր ճյուղերը կաճեն, էական կլինի արդյունաբերական արտադրանքի աճը: Միայն շինարարությունը աճ չի ունենա, սակայն հաջորդ տարի այդ ոլորտում եւս կլինեն փոփոխություններ, քանի որ կմեկնարկի Հյուսիս-Հարավի ճանապարհային միջանցքի շինարարութւոնը»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ տարին հաջող էր, եթե համեմատում ենք տարածաշրջանային զարգացումների հետ՝ այլ երկրներում տնտեսական աճը 4-5% է:





























