Գյուղատնտեսական տարին Լոռիի մարզում նախորդ տարիների համեմատ այս տարի բավականին հաջող է եղել, այս մասին NEWS.am-ի Լոռիի թթակցի հետ զրույցում ասաց լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Ներկայացնելով գրանցված հաջողությունները, վարչության պետը նշեց. «Նախորդ տարվա համեմատ այս տարի հավաքվել է 220 տոննայով ավել  կարոտֆիլի բերք, (2012թ.-ին՝ 3677, 2011-ին`3457տ)»,  շուրջ 1049 տոննայով ավել է եղել կաղամբի ստացված  բերքը, խաղողի բերքը այս տարի ավել է հավաքվել շուրջ 37 տոննայով: 1900հա-ով ավել է ցանվել նաեւ աշնանացանը:

Վարչության պետի փոխանցմամբ` մթերման հետ կապված խնդիրներ եւս չեն առաջացել, բոլոր նրանք, ովքեր ցանկացել են շուտ մթերել՝ մթերել են, իսկ մյուսները պահեստավորել են, որպեսզի գարնանը ավելի թանկ գնով վաճառեն:

Գրանցված հաջողություններից զատ եղել են նաեւ կարկտահարությունների դեպքեր, որոնք նախորդ տարիների համեմատ ավելի քիչ վնաս են պատճառել:

Խոսելով անասնապահության ոլորտից` Գրիգոր Հակոբյանն ասաց, որ այստեղ եւս մեծամասամբ գրանցվել են հաջողություններ. «Մարզում այս տարի բարեբախտաբար ոչ մի հիվանդության բռնկում չեղավ, ըստ ժամանակացույցի կատարվել են բոլոր տեխնիկական աշխատանքները՝վակցինացավորումները»: Անասնապահության ոլորտում գրանցված միակ խնդիրը անասնակերի պակասությունն է եղել, որը գյուղացին արդեն լուծել է:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/News.am