Աֆևրիկյան Սվազիլենդի թագավորության ոստիկանությունն արգելել է կանանց մինի-կիսաշրջազգեստ եւ գոտկատեղը ցածր ջինսից շալվարներ կրել, քանի որ նման հագուստը կարող է տղամարդկանց դրդել բռնաբարության: Օրենքը խախտողներին սպառնում է ընդհուպ մինչեւ բանտարկություն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն, օրենքը խախտողները կարող են ազատազրկվել մինչեւ կես տարով:
Սվազիլենդի ոստիկանության ներկայացուցիչ Վենդի Հլեթը հայտարարել է, որ բաց հագուստը կարող են հեշտությամբ պատռել, ինչը բռնաբարողին առավելություն է տալիս կնոջ հետ առանց այդ էլ ոչ հավասար «մարտում»:
Այդուհանդերձ, արգելքը չի տարածվում ավանդական հագուստի վրա, որոնք կանայք կրում են հանդիսավոր արարողությունների ժամանակ, ինչպիսին է օրինակ Մսվատի III թագավորի համար հարսնացուների ամենամյա դիտումը: Աղջիկներն այդ արարողության ժամանակ ամբողջությամբ բացում են կուրծքը, կրելով միայն կիսաշրջազգեստ եւ վզնոց, որը ծածկում է մարմնի միայն դիմացի մասը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Օրենքն ընդունվել է այն բանից հետո, երբ նախորդ տարի Սվազիլենդի կանայք ցույց կազմակերպեցին, պահանջելով պաշտպանել իրենց բռնաբարողներից, որոնց թիվն Աֆրիկայում բավական մեծ է:





























