Նախատոնական այս օրերին շատ խանութներ կաթի պահանջվող քանակ ապահովելու համար դիմում են ցանկացած քայլի` խախտելով սպառողների բոլոր իրավունքները: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը դեկտեմբերի 24-ին Վանաձոր քաղաքի խանութներից մեկում գնել է անհայտ ծագման կաթնամթերք, որի վրա բացարձակապես ոչինչ գրված չէ թե արտադրող ընկերության, թե ժամկետների ու թե մյուս բոլոր անհրաժեշտ ու պարտադիր տեղեկությունների մասին:

Սա եւս մեկ անգամ ապացուցում է, թե որոշ անբարեխիղճ կաթ արտադրողներ ինչպիսի քայլերի են դիմում հանուն իրենց գումարի, իսկ թե իրականում ինչ է կաթի անվան տակ վաճառված տոպրակում, թերեւս միայն լաբորատոր փորձաքննությունը կարող է պարզել: Նշենք, որ նախատոնական այս օրերին խանութներում նմանատիպ հակաօրինական սննդամթերքների հաճախակի կարելի է հանդիպել:

Իսկ թե իրականում որ ընկերությանն է պատկանում այս գլուխգործոցը, կփորձենք պարզել առաջիկայում: Գնորդները սակայն նշված տոպրակի  արտադրությունը վերագրում են Վանաձորում գործող կաթնամթերք արտադրող գործարաններից մեկին, որի անունը կհրապարակենք ստույգ ճշտելուց հետո միայն:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am