«Հրապարակը» գրում է, թե Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչներ՝ Թամար անունով մի կին ու իր որդին օրերս բերման են ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն: Պարզվել է` նրանք զբաղվել են կեղծ կոնյակների շշալցմամբ:
Սույն անձինք շշալցրել են «Նաիրի», «Ախթամար» ու «Տոնական» կոնյակներ: Կեղծ ակցիզները ձեռք են բերել 100 դրամով ոմն Արմենից: Իսկ կոնյակը ձեռք են բերել՝ 1 լիտրի դիմաց վճարելով ընդամենը հազար հինգ հարյուր դրամ, սակայն վաճառել են իրական կոնյակների գնով:
«Ճարպիկ» բիզնեսմենների ընտանիքն իրավապահների ձեռքում է հայտնվել, երբ իրենց մեքենայով կոնյակը տեղափոխելիս են եղել սպառման վայր:





























