Ճապոնական մի շարք շրջաններում ռեկորդային սառնամանիքներ են: Տեղի իշխանությունները նախազգուշացրել են ձբաբքերի եւ փոթորկաբեր քամիների մասին:

Հոկայդո կղզու Ֆուրանո քաղաքում դեկտեմբերի 25-ին ջերմաչափը Ցելսիուսի սանդղակով զրոյից  28,4 աստիճան ներքեւ է եղել: Սա գրանցված ամենացածր ցուցանիշն է:

Ռեկորդ է սահմանվել նաեւ Տոկիոյից հյուսիս գտնվող Յորիա քաղաքում (Սայտամա պրեֆեկտուրա): Սնդիկի սյունն այդ տաք շրջանում իջել է -8,2 աստիճանի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սպասվում է, որ օրվա ընթացքում ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում մինչեւ 80 սմ ձյուն կտեղա: Այնտեղ կանխատեսվում է ուժեղ քամի, դրա արագությունը կարող է գերազանցել 30 մ/վրկ.-ը: