Մեքսիկայի մայրաքաղաքում մեկնարկվել է օգտակար իրերի հետ զենքի փոխանակման ծրագիրը։ «Ինքնակամ զինաթափվիր հանուն ընտանիքիդ» ծրագիրը ենթադրում է հրազենի փոխանակում պլանշետային համակարգիչների, հեծանիվների եւ այլ իրերի հետ։
Ծրագրի աշխատանքի առաջին ժամերի ընթացքում Մեխիկոյի Իստապալատայի շրջանում արդեն հանձնվել է ավելի քան 90 հրազեն: Փոխանակման գործընթացը տեղի է ունենում տեղի վանքում, եւ, ի դեպ, զենքը հանձնելու են գալիս ոչ միայն տեղացի բնակիչները, այլ նաեւ հարեւան տարածաշրջանների բնակիչներ։
Միեւնույն ժամանակ, ոչ ոք չի հարցնում անուն-ազգանուն, երաշխավորված է փոխանակության մասնակիցների հանդեպ հետաքննական որեւէ փորձի բացակայությունը։ Մարդիկ հիմնականում հանձում են ժառանգություն ստացած զենքերն ու հրազենները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Առանձին առաջարկ կա երեխաների համար՝ նրանց հնարավորություն է տրված փոխանակել իրենց խաղալիք ատրճանակներն ու ավտոմատները այլ խաղալիքների հետ, օրինակ՝ տիկնիկների եւ մեքենաների հետ։ Ծրագիրը կգործի մինչեւ դեկտեմբերի վերջը։





























