Նախատոնական շրջանում բազմաթիվ խանութներ գրավիչ զեղչեր են առաջարկում, սակայն միշտ չէ, որ այդ զեղչերը համապատասխանում են իրականությանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Մասնավորապես՝ այսօր Հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ հարուցել «Արայ», «Տեխնոլայ», «Վեգա» խանութների նկատմամբ:

«Արայ» եւ «Տեխնոլայֆ» խանութները սպառողներին SMS են ուղարկել այն մասին, որ 100 հազ. դրամի չափով զեղչ են անում, նշում են, որ եզակի ակցիա է: Սակայն Հանձնաժողովի դիտարկումը պարզել է, որ զեղչը տարածվում է միայն որոշակի ապրանքների նկատմամբ, այն համատարած բնույթ չի կրում:

Իսկ «Վեգան» հայտարարել է, որ 110 %-ի զեղչ է տրամադրում, սակայն, Հանձնաժողովի կարծիքով, դա անիրատեսական զեղչ է: