Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջարդման մասին որոշումը տրամաբանական է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին որոշումը:
«Նորմալ եմ վերաբերվում եւ տրամաբանական եմ համարում»,- նշեց նա: Վարդանյանը նաեւ չի կարծում, թե Տեր-Պետրոսյանի որոշումը որոշակի փոփոխություններ կմտցնի ընդհանուր քաղաքական իրավիճակում:
Հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն մասնակցելու առաջաիկա նախագահական ընտրություններին, Աղվան Վարդանյանը նշեց, թե առաջիկայում տեղի կունենա ՀՅԴ Գերագույն ժողովի հատուկ նիստը` նվիրված այդ այդ հարցին, եւ հատուկ որոշում կլինի այդ կապակցությամբ:
Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հայտնել է, թե մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը: «Որքան ինձ հայտնի է, դեռեւս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում»,- մասնավորապես ասել է նա:





























