Լեւոն Տeր-Պետրոսյանի որոշումները Լեւոն Տեր-Պետրոսյանն է կայացնում եւ մեկնաբանությունները ավելորդ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանը` մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին որոշումը:

Վերջինս չի կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումից հետո Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես կմարի: Մալխասյանը հիմնավորեց, թե երկրի համար ինչքան իշխանությունն է կարեւոր, այնքան էլ ընդդիմությունը: «Իշխանությունները որդեգրել են Եվրոպական  ինտեգրացման ճանապարհը, ուստի ընդդիմության դերը շատ կարեւոր է»,- ավելացրեց Մյասնիկ Մալխասյանը եւ ավելացրեց, որ չի կարող ասել ՀԱԿ-ից այլ առաջադրումներ կլինեն, թե ոչ:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հայտնել է, թե մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը: «Որքան ինձ հայտնի է, դեռեւս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում»,- մասնավորապես ասել է նա: