Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե, կարեւորելով բանակաշինության դերը մեր պետական քաղաքականության մեջ, նախագահն իր ելույթում անդրադարձել է անցնող տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքներին, ունեցած ձեռքբերումներին եւ առկա հիմնախնդիրներին:
Հանրապետության ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն հրամանատարական կազմին` կապված բանակի շարունակական հզորացման, մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման եւ ժողովրդի անվտանգության ապահովման հետ:





























