Արցախի Հանրապետության նախագահը պարգեւատրել է մի խումբ ազատամարտիկների: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր` Լաչինի միջանցքի եւ Քարվաճառի ազատագրման մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորական միության անդամ մի խումբ ազատամարտիկների «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրելու մասին: