Դոլարը շարունակում է արժեզրկվել Հայաստանի ֆինանսական շուկայում:  «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 403.08 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.07 %-ով կամ 0.17 կետով:

Բորսայում, ընդհանուր առմամբ, վաճառվել է 3.54 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլար արդեն կարելի է գնել 404 դրամով: Փոխանակման կետերն առքն իրականացնում են 401 կամ 402 դրամով:

Forex միջազգային շուկայում դոլարը մի փոքր ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ ու հիմնականում դրսեւորում է կայուն վարքագիծ, թեեւ նախատոնական առեւտրի հետ կապված` արժութային շուկաները պասիվացել են: Եվրոյի փոխարժեքը 1.31-1.32 դոլարի սահմաններում է:

Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.5926 ռուբլին: Ռուբլին զգալի ամրապնդվել է դոլարի նկատմամբ: