Սանտա Կլաուսը, ով ճանապարհ է ընկել երեխաներին Ծննդյան տոներին նվերներ բաժանելու, ավարտել է իր «շուրջերկրյա ճանապարհորդությունը» եւ վերադարձել Հյուսիսային բեւեռ, զեկուցում է Հյուսիսամերիկյան մայրցամաքի օդատիեզերական պաշտպանության միավորված հրամանատարությունը:
Իր ճանապարհորդության ընթացքում Սանտա Կլաուսն այցելել է բազմաթիվ երկրներ: Նա իր նստավայրից եղջերուներով սայլով դուրս է եկել Երեւանի ժամանակով 13:00-ին, որից առաջ կերակրել է եղջերուներին, վերջին ցուցումները տվել էլֆերին եւ անձամբ փաթեթավորել նվերները:
Իր ողջ ճանապարհորդության ընթացքում Սանտա Կլաուսն ավելի քան 7 մլրդ նվեր է բաժանել: Այս տարի Հյուսիսամերիկյան մայրցամաքի օդատիեզերական պաշտպանության միավորված հրամանատարությունը ռեկորդային քանակի զանգեր է ստացել մարդկանցից: Զանգողների թիվը եղել 111 հազար, նախորդ տարի այդ թիվը 107 հազար էր, հաղորդում է NEWSru.com-ը:





























