Ընթացիկ տարում ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության կողմից սպասարկվել են արտակարգ իրավիճակների, դեպքերի պատահարների առաջացման վերաբերյալ 778 հազանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 494-ի փոխարեն: NEWS.am-ի Լոռիի թղթակցին փրկրարական վարչությունից հայտել են, որ նշված ահազանգերից 456-ը եղել են տեխնածին, 40-ը՝ տարերային եւ 282-ը՝ սոցիալ-կենցաղային եւ այլ բնույթի դեպքեր:
Արտակարգ դեպքերի ու պատահարների հետեւանքով զոհվել են 32, մարմնական վնասվածքներ ստացել 326 քաղաքացիներ: Նյութական վնասի չափը կազմում է շուրջ 750 մլն դրամ:
Նախորդ տարվա համեմատությամբ ընդհանուր դեպքերը աճել են 284-ով, զոհվածների թիվը նվազել է 22-ով, իսկ 122-ով ավելացել են մարմնական վնասվածք ստացածների թիվը: Շուրջ 221 մլն դրամով ավելացել է նաեւ արտակարգ դեպքերի հետեւանքով առաջացած նյութական վնասի չափը:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի





























