Թուրքիայի Մուղլա նահանգի Դաթչայի շրջանում ապրող 31-ամյա զինվորական Ահմեդ Մուրադ Բիրդանեն կնոջ եւ 1 տարեկան երեխայի հետ մեքենայով ճանապարհ է ընկել դեպի Քըրքքալե, սակայն ճանապարհին մեքենան ձորն է գլորվել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Ահմեդ Մուրադ Բիրդանեի հարազատները, չկարողանալով կապվել նրա հետ, դիմել են իրավապահներին: Ավելի ուշ պարզվել է, որ Ահմեդ Մուրադի վարած մեքենան ճանապարհից դուրս է եկել եւ գլորվել մոտ 70 մետր ներքեւ:
Ահմեդ Մուրադն ու կինը տեղում մահացել են: Իրավապահները դեպքի վայրում լսել են երեխայի լացի ձայն եւ մեքենայից 50 մետր հեռավորության վրա գտել 1 տարեկան երեխային` առանց որեւէ վնասվածքի:
Հայտնի է դարձել, որ մեքենայի գլորվելու ժամանակ նա դուրս է թռել պատուհանից եւ մինչ հայտնաբերվելը 26 ժամ այդպես պառկած դիրքով մնացել, ինչն ըստ երեխային հետազոտած բժշկի, այս եղանակային պայմաններում ուղղակի հրաշք է:



















































