Դեկտեմբերի 26-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 շենքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են «Մերսեդես» մակնիշի 13 լտ 173 պետհամարանիշի եվ «Վազ-112» մակնիշի լ 1502 պետհամարանիշի «Վեռոնա» տաքսի սերվիսին պատկանող ավտոմեքենաները: Կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և ԱԻ արձագանքման խմբերը: Դեպքի վայրում են գտնվել «1-02» եվ «1-03» ծառայություների աշխատակիցները: Պատահարի հետևանքով «Վազ-112»-ի վարորդ՝ 1964 թ. ծնված Գ. Աբրահամյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, «Մերսեդես» մակնիշի վարորդ' 1987 թ. ծնված Ս. Մկրտչյանը, ուղևոր' 1991 թ. ծնված Հ. Ալեքյանը տեղափոխվել են Միքայելյանի անվան հիվանդանոց, իսկ ուղևորներից ևս մեկը' 1988 թ. ծնված Տ. Վարդանյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների' Տ. Վարդանյանի վիճակը ծանր է (գտնվում է կոմայի մեջ), Ս. Մկրտչյանի' միջին ծանրության, Հ. Ալեքյանինը՝ կայուն-ծանր: