Ամբողջ աշխարհին հայտնի ավտոմատի ստեղծող Միխայիլ Կալաշնիկովը, ով հիվանդանոց էր տեղափոխվել, բժշկական փորձաքննություն է անցնում։ «Վերակենդանացման միջոցառումների» մասին տեղեկությունները բժիշկները հերքել են։
Ռուսաստանի Ուդմուրտիայի կլինիկական ախտորոշիչ կենտրոնի գլխավոր բժիշկ Սերգեյ Ռյաշիկովը հաղորդել է, որ Միխայիլ Կալաշնիկովն իրեն լավ է զգում, կատակում է, ազատ շրջում է սենյակում, հեռախոսով գործնական զրույցներ է վարում։ Զենքերի լեգենդար մասնագետը տարածված լուրերի առնչությամբ խնդրել է Սերգեյ Ռյաշիկովին բոլորին փոխանցել, որ ինքն այն աշխարհ գնալ չի պատրաստվում. «Հաղորդեք, որ չսպասեն, ես տիեզերք գնալ չեմ պատրաստվում»,- ասել է նա բժշկին։
Թե ինչքան Միխայիլ Կալաշնիկովը կմնա հիվանդանոցում, բժիշկը չի ասել, բայց խոստացել է, որ նա նոր տարին կանցկացնի տանը, ընտանիքի հետ, հայտում է ՆՏՎ-ն։
Ամբողջ աշխարհին հայտնի զենքի 93-ամյա ստեղծողը դեկտեմբերի 20-ին տեղափոխվել է հիվանդանոց։ Լուրեր էին տարածվել, թե Միխայիլ Կալաշնիկովը սրտի հետ խնդիր է ունեցել, եւ տեղափոխվել է վերակենդանացման բաժին։ Ավելի ուշ նրա հարազատները հաղորդել են, որ Կալաշնիկովի հոսպիտալացոմը կապ չունի սրտի հետ եւ նա հիվանդանոց է տեղափոխվել վերջույթների ուռւցքների պատճառով։





























