Ծնողներն առավել հաճախ են երեխաներին ավանդական տիկնիկների եւ ավտոմեքենաների փոխարեն նոր պլանշետներ նվիրում: Financial Times-ի տվյալներով, անցնող 2012թ-ին անգամ երեքամյա փոքրիկների համար են պլանշետներ նվիրել:
Խաղալիքների արտադրության երկու խոշոր` «Mattel» եւ «Hasbro» ընկերությունները պարզապես «սարսափահար» են, որ երեք տարեկան փոքրիկներին նվիրում են Amazon Kindle Fire կամ iPad, որոնք ավելի վաղ օգտագործել են նրանց ծնողները:
Խաղալիք արտադրողները կռահել են նման միտումների մասին եւ արդեն փորձում են հարմարվել փոփոխվող ճաշակներին: «Mattel»-ի ամենավաճառվող արտադրանքը եղել է խաղալիք բջջային հեռախոսը, իսկ «Բարբի» տիկնիկներն ու «Hot Wheels» ավտոմեքենները «հանգստանում են» դարակների վրա:
Ժամանակակից երեխաների համար գաջեթը նույն է, ինչ կահույքը կամ կենցաղային տեխնիկան, ասում է «Մանկական աշխարհ» խանությունների ցանցի PR- տնօրեն Ելիզավետա Տոտունովան:





























