Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի գիտությունների ակադեմիայի (այժմ այն կոչվում է Գիտությունների Բեռլինի Բրանդենգուրգյան ակադեմիա) ասպիրանտուրայում եւ դոկտորանտուրայում ուսանելու ժամանակ չի կարողացել «մարքսիզմ-լենինիզմից» անգամ «3» ստանալ: Այս մասին գրել է Der Spiegel-ը: Թերթի փոխանցմամբ, Մերկելը «մարքսիզմ-լենինիզմից» երեք է ստացել ասպիրանտուրայում, ինչպես նաեւ երեք տարի անց այդ առարկայից դիսերտացիա գրելիս: Իսկ ահա Ֆիզիկայից նա «4» է ստացել, որի արդյունքում 1986 թվականին նա հաջողությամբ պաշտպանել է դոկտորական թեզը` քվանտային ֆիզիկայից եւ զբաղվել է գիտությամբ՝ ընդհուպ մինչեւ Բեռլինի պատի փլուզումը: Այդ պատմական իրադարձությունից հետո, նա սկսել է զբաղվել քաղաքականությամբ:
Գերմանական թերթը Մերկելի գնահատականների մասին տեղեկություններն ստացել է դատական ճանապարհով, քանի որ Գերմանիայի կանցլերը չի ցանկացել, որպեսզի դրանք հրապարակվեն մամուլում:
Հիշեցնենք, որ Արեւելյան Գերմանիայում, ինչպես նաեւ ԽՍՀՄ-ում, բոլոր բուհերում «մարքսիզմ-լենինիզմը» պարտադիր առարկա էր: Ավելին, ԳԴՀ-ում ասպիրանտուրայում սովորողները այդ առարկան խորացված էին անցնում:
Անգելա Մերկելը, ում հայտնի Forbes ամսագիրը 4 տարի անընդմեջ համարում է աշխարհի ամենաազդեցիկ կինը, Գերմանիայի կանցլերն է 2005 թվականից:




























