Անգլիկան եկեղեցին չեղյալ է հայտարարել նույնասեռական հոգեւորականներին եպիսկոպոս ձեռնադրելու արգելքը: Նոր կանոններով, նույնասեռ քաղաքացիական կապերի մեջ գտնվող հոգեւորականները կարող են դառնալ եպիսկոպոս, եթե խոստանան պահպանել ցելիբատը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախկինում անգլիկան եկեղեցին թույլատրում էր նույնասեռականներին հոգեւորական դառնալ` ապաշխարելու պայմանոց:

Անգլիկան եկեղեցում այս հարցի շուրջ կրքերը չէին հանդարտվում 2003 թվականից, երբ Ռեդինգի եպիսկոպոսը ստիպված էր հրաժարվել աթոռից ավանդական կողմնորոշմամբ հավատացյալների պահանջով: