Ամերիկյան բժիշկները պարզել են, թե աստիճանաբար մարդկային ուղեղում դադարում է միելինի` նյրադային հյուսվածքների կարեւորագույն բաղադրիչի արտադրումը: Դա հանգեցնում է մարդկային օրգանիզմի շաողական եւ կոգնիտիվ մեխանիզմների աստիճանական վատթարացման, հաղորդում է De-Facto-ն:

Հետազոտության համար 23-ից 80 տարեկան անձանց մի խումբ պարզ շարժողական գործողություն է կատարել: Համադրելով այդ գործողության կատարման ժամանակը տղամարդու օրգանիզմում միելինի քանակի հետ` փորձագետները որոշակի օրինաչափություն են պարզել: Օրգանիզմի պիկը 39 տարեկանն է, որից հետո այն սկսում է աստիճանաբար ծերանալ: