Գերմանական ամենահին հրատարակչություններից մեկը` Thienemann Verlag-ը մտադիր է գրաքննության ենթարկել հայտնի մանկագիր Օտֆրիդ Պրոյսլերի «Փոքրիկ կախարդուհին» գիրքը` նրանում հանդիպող «նեգր» եւ «նեգրիկ» բառերի համար: Այդ մասին հայտարարել է հրատարակչության ներկայացուցիչ Կլաուս Վիլլբերգը:

»Գիրքը պետք է ադապտացնել լեզվային եւ քաղաքական փոփոխություններին համահունչ: Միայն այդ դեպքում դրանք հավերժ են մնում»,- փաստարկել է Վիլլբերգը` նշելով, որ այդ բառերը ոչ թե փոխարինվելու են, այլ պարզապես հանվելու են: Նա նշել է, որ հրատարակչության աշխատակիցները դիտարկելու են նաեւ մյուս գրքերը:

89-ամյա Պրոյսլերը Գերմանիայում ամենահայտնի գրողներից է, հեղինակ է 32 գրքի, որոնք թարգմանվել են 55 լեզուներով: Նրա գրքերը տպվել են 55 մլն օրինակով: